Մուտք
Տառատեսակներ
Գնային տարբերակներ
Ինչպես գնել
Մեր հեղինակները
Բառարան
Օրենսդրությունը
Հետադարձ կապ
Կայքն առավել լավ է դիտվում Արիան AMU տառատեսակով։ Ներբեռնե՛ք այն։
Օրենսդրությունը

Տառատեսակները հեղինակային իրավունքով պաշտպանվող երկեր են, ինչպես՝ երաժշտական և գրական գործերը, նկարները, լուսանկարները, համակարգչային ծրագրերը և այլն։ Դրանից բացի, եթե տառատեսակները համակարգչային են (իսկ մեր օրերում գործածվում են գրեթե միայն համակարգչային տառատեսակներ), դրանք պաշտպանվում են նաև որպես համակարգչային ծրագրեր։ Այսինքն, պաշտպանվում են ոչ միայն տառատեսակների արտաքին տեսքն ու նկարվածքը, այլև դրանց համակարգչային իրագործումը նիշքերի (ֆայլերի) տեսքով։ Օրենքով արգելվում է հեղինակային գործի օգտագործումը, առանց հեղինակի թույլտվության։ Դա նշնակում է, որ դուք չեք կարող ո՛չ միայն տպել կամ այլ կերպ կիրառել տառատեսկաները առանց հեղինակի թույլտության, այլև չե՛ք կարող դրանք պատճենել կամ արտագրել ուրիշի համակարգչից։

Տառատեսկաների, որպես մտավոր սեփականության առարկաների օգտագործման կարգին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ օրենսդրական փաստաթղթերին։ Մտավոր սեփականության, այդ թվում՝ հեղինակային իրավունքի որոլրտը կարգավորող օրենսդրությունը բաղկացած է մի շարք իրավական փաստաթղթերից։ Ստորև բերված են հղումներ դրանցից առավել կարևորներին։



  • ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  • ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

  • ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ


  • | Մուտք | Տառատեսակներ | Գնային տարբերակներ | Ինչպես գնել | Մեր հեղինակները |
    | Բառարան | Օրենսդրությունը | Հետադարձ կապ |
    Պատճենաշնորհ․ «Տաթև գիտակրթական համալիր», 2009