Մուտք
Տառատեսակներ
Գնային տարբերակներ
Ինչպես գնել
Մեր հեղինակները
Բառարան
Օրենսդրությունը
Հետադարձ կապ
Կայքն առավել լավ է դիտվում Արիան AMU տառատեսակով։ Ներբեռնե՛ք այն։
Տառաստեղծի բառարան

Այստեղ ներկայացված են տառարվեստին առնչվող հիմնական եզրերը՝ դրանց լատինագիր և ռուսերեն համարժեքներով։ Բառարանը գտնվում է շարունակական մշակման ընթացքում, և դուք կարող եք մասնակցել դրա լրացմանը՝ առաջարկելով եզրերի ձեր տարբերակները։ Հայոց գրի հետ կապված հասկացություններն ու եզրերը, հատկապես՝ ավանդական, հաճախ կիրառվում են ամենատարբեր, երբեմն հակասական իմաստներով։ Ստորև մենք ներկայացնում ենք դրանցից կարևորագույնները՝ հնարավորինս կանոնարկված և այն իմաստով, որով դրանք գործածված են մեր կայքում։
  • Հայկական ավանդական գրատեսակները
  • Հայկական ժամանակակից գրատեսակները
  • Գրանշանների կառուցվածքային տարրերը
  • Այլ եզրեր

  • ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԸ

    Ստորև բերված են գրանշանների կառուցվածքին վերաբերող հիմնական հայերեն եզրերը, ինչպես նաև, որտեղ դա հնարավոր է, նաև անգլական և ռուսական տարբերակները։
    Ա. Հիմնագիծ, Base line, Линия шрифта Բ. Միջնագիծ, Փոքրատառերի գիծ, Տառամարմնի գիծ, Mean line, Midline, Median, Линия строчных знаков Գ. Մեծատառերի գիծ, Cap line, Линия прописных знаков Դ. Փոքրատառերի վերին ելուստների գիծ, Ascent, Ascender line, Линия верхних выносных элементов Ե. Տողի վերին եզր, Em line, Верхняя граница кегельной площадки Զ. Փոքրատառերի ստորին ելուստների գիծ, Descent, Descender line, Линия нижних выносных элементов Է. Տողի ստորին եզր, Em line, Нижняя граница кегельной площадки Ը. Տառաչափ, Կետաչափ, Size, Point size, Em, Кег(е)ль Թ. Փոքրատառերի բարձրություն, Տառամարմնի բարձրություն, x-height, Высота (рост) строчных знаков Ժ. Մեծատառերի բարձրություն, Cap height, Высота (рост) прописных знаков Ի. Եզրակ (վերին և ստորին), Shoulder, Заплечико Լ. Տողամիջոց, Leading, Linespace, Интерлиньяж Խ. Տողի բարձրություն, Line height, Высота строки Ծ. Տառամիջոց, Letterspace, Fit, Character Fit, Ап(п)рош, Межбуквенный просвет Կ. Լուսանցք, Կիսամիջոց, Side bearing, Полуапрош Հ. Հպակցում, Ծոցավորում, Kerning, Кернинг Ձ. Նոսրացում, Letter-spacing, Tracking, Разрядка Ղ. Զանցում, Overshoot, Перелет, Свисание Ճ. Գրանշան, Character, Face, Очко литеры Մ. Տառահարթակ, Character Area, Кегельная площадка 1. Ճյուղ, Հիմնական մասնիկ, Stem, Stroke, Основной штрих, Штамб 2. Լուծ, Կապակցող գիծ, Hairline, Shoulder, Соединительный штрих 3. Ծայրատ, Գծափակոց, Засечка, Serif, Сериф 4. Միակողմ ծայրատ 5. Ծայրատ, Գծափակոց, Կանթաձև (հայկական) ծայրատ 6. Ծայրատ, Գծափակոց, Չորսուաձև (հայկական) ծայրատ 7. Վերին ելուստ, Ascender, Верхний выносной элемент 8. Ստորին ելուստ, Descender, Нижний выносной элемент 9. Բիբ, Counter, Eye, Внутрибуквенный просвет 10. Բացք, Counter, Eye, Внутрибуквенный просвет 11. Ձվարդ, Oval, Овал 12. Կիսաձվարդ, Բլթակ, Bowl, Полуовал 13. Երեք քառորդ ձվարդ 14. Տարբերիչ նշան, Accent, Diacritic, Диакритический знак 15. Կտուց, Beak, Вертикальная засечка 16. Լծակ, Arm 17. Ագի, Terminal, Концевой элемент 18. Խթան, Spur 19. Ոլորք, Spine 20. Հանգույց 21. Կամար, Լուծ 22. Ելուստ, Arm 23. Ունկ 24. Թաթ 25. Կցագրություն, Ligature, Лигатура 26. Կաթիլ, Ball, Drop, Каплевидный элемент 27. Հաստուկ, Stress, Наплыв


    | Մուտք | Տառատեսակներ | Գնային տարբերակներ | Ինչպես գնել | Մեր հեղինակները |
    | Բառարան | Օրենսդրությունը | Հետադարձ կապ |
    Պատճենաշնորհ․ «Տաթև գիտակրթական համալիր», 2009