Այստեղ ներկայացված են տառարվեստին առնչվող հիմնական եզրերը՝ դրանց լատինագիր և ռուսերեն համարժեքներով։ Բառարանը գտնվում է շարունակական մշակման ընթացքում, և դուք կարող եք մասնակցել դրա լրացմանը՝ առաջարկելով եզրերի ձեր տարբերակները։ Հայոց գրի հետ կապված հասկացություններն ու եզրերը, հատկապես՝ ավանդական, հաճախ կիրառվում են ամենատարբեր, երբեմն հակասական իմաստներով։ Ստորև մենք ներկայացնում ենք դրանցից կարևորագույնները՝ հնարավորինս կանոնարկված և այն իմաստով, որով դրանք գործածված են մեր կայքում։
|
|
Ներկայումս հայկական տպարվեստում գործածվող տառատեսակները զգալի մասը համապատասխանեցված է լատինական տպարվեստի սկզբունքներին և հայկական տառատեսակները կառուցվում են լատինականների ոճական սկզբունքներով։ Այս գործընթացը սկսվել էր դեռևս ԺԹ դարի կեսերից, երբ իր առաջին գործերը ստեղծեց հայ նշանավոր տառաստեղծ Ճանիկ Արամյանը։ Այն շարունակվեց խորհրդային տարիներին, և հատկապես մեծ թափ ստացավ մեր օրերում՝ համակարգչային տառաստեղծության ասպարեզ գալու արդյունքում։ Անկան այդ երևույթի մեր գնահատականից այն այսօր կատարված փաստ է։
Արդյունքում, այսօր առավել տարածված գրատեսակը բոլորգրի ժամանակակից մշակումն է, լատինական տառատեսակների մնորոշ լրացուցիչ ոճերով, որոնք պատմականորեն զարգացել են հիմնական ուղիղ ձևից։ Այսպես, է՛լ ավելի արագ գրելու արդյունքում տառերի կանոնական ձևերին հաղորդվում էր որոշակի թեքություն և հավելվում էին կապակցող գծեր (կամ դրանց նշույլներ)։ Հետագայում այս կարգի գրատեսակները նույնպես կանոնարկվեցին՝ ստանալով թեք (oblique, slanted, наклонный) անվանումը, եթե հաղորդվում էր միայն թեքություն և շեղ, շեղագիր (չշփոթել շղագրի հետ) (cursive, italic, курсив) անվանումը, եթե տառաձևերին հողրդվում էր նաև լրացուցիչ նրբագեղություն, հավելելով դրանց ավարտական ագիներ։ Վերջապես, գրվածքի առանձին բառեր շեշտելու համար դրանք իրագործվում էին նույն տառատեսակի ավելի թավ (սև, հաստ) տարբերակով։ Այսպիսով ժամանակակից հայկական շարվածքային (ոչ զարդային) տառատեսակը սովորաբար ներկայացվում է չորս տարբերակներով (ոճերով, նկարվածքներով)՝ ուղիղ, շեղ, թավ և թավ շեղ։
Միևնույն ժամանակ, բավականին ամուր են նաև բոլորգրի ավանդական տարբերակների դիրքերը, որոնք այսօր ընդունված է դասել այսպես կոչված «գրքի» տառատեսակների թվին։ Երբեմն սրանք նույնպես փորում են իրագործել վերոհիշյալ չորս ոճային տարբերակներով, թեև սա սխալ մոտեցում է և հաջող արդյունքների չի հանգեցնում։ Լավագույն դեպքում կարող է գոյություն ունենալ «գրքի» տառատեսկակի «թավ» տարբերակը։
Ստորև բերված են արդի հայ տպարվեստում կիրառվող հայկական բոլորգրի հիմնական երկու գրատեսակները՝ շեղ և թեք ոճերով։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ ձևափոխման ընդարձակ դաշտ՝ ըստ սևության, խտության և համամասնությունների։
| «Գրքի» գրատեսակը |
 |
| Ժամանակակից գրչագիր |
 |
| Ժամանակակից թեք գրչագիր |
 |
| Ժամանակակից շեղ գրչագիր |
 |
| Ժամանակակից շղագիր |
 |
| Ժամանակակից թեք շղագիր |
 |
|