|
|
|
 |
ՄԱՆՎԵԼ ՇՄԱՎՈՆՅԱՆ
Ծնվել է 1960 թվականին Արտաշատում։
Ավարտել է (1984) Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի «Տպագրական արտադրանքի գեղարվեստատեխնիկական ձևավորման» ֆակուլտետը: Աշխատել է Երևանի Տպագրական կոմիտեի շարվածքային տառատեսակների բաժնում, «Հայաստան», «Լույս», «Սովեստական գրող» հրատարակչություններում և այլն։ Ներկայումս մոսկովյան ՊարաՏայպ ընկերության տառաստեղծներից է։
1999-ին Մայքրոսոֆթի խնդրանքով եղել է «Սիլֆաեն» ծրագրի հայկական մասի խորհրդատու:
ATypI (Association Typographique Internationale), «Տառաստետղծների միավորում» կազմակերպությունների անդամ է:
Հիմնական տառատեսակներն են․
РТ Margarit (TDC2 մրցույթի վկայական, 1998),
РТ Asmik (TDC2 մրցույթի դիպլոմ, 1999, «буква:раз!» մրցույթի վկայական, 2001),
РТ Noah, Den Haag (Linotype ընկերության՝ տառարվեստի 3-րդ միջազգային «TakeType» մրցույթի հանձնաժողովի պատվավոր հիշատակում, 2000);
Hybrid («Кириллица’99 մրցույթի վկայական),
Լատինական տառատեսակների կյուրեղյան տարբերակներ՝
Bitstream Cooper
Humanist 531 (Իսայ Սլուցկերի հետ համատեղ՝ «Кириллица’99», «буква:раз!» մրցութների վկայականներ, 2001)։
|
|
|
 |
ՄԿՐՏԻՉ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ծնվել է 1961 թվականի հուլիսի 7-ին՝ Գյումրիում։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը։ Աշխատել է Սարդարապատի թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ։
Բազմաթիվ թերթերի և ամսագրերի խմբագիր է:
Իր տառատեսակներով են հրատարակվում «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Փակագիծ», «Զինվոր» թերթերը, «Գարուն», «ա» ամսագրերը։
1995 հիմնել է «ակտուալ արվեստ» մշակութային միությունը, որի, ««ա» ակտուալ արվեստ» ամսագրի Գլխավոր խմբագիրներից մենկ է, հիմնադիրն ու նախագահն է «Հայկական գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության։ «Տառաստեղծների միավորում» կազմակերպության անդամ է:
Հեղինակ է շուրջ 100 հայկական տառատեսակների։
Ցուցահանդեսներ. «Աբստրակցիոնիզմը Հայաստանում» (Երևան), «Հայաստանի ժամանակակից արվեստը» (Մոսկվա), անհատական ցուցահանդես (Բոխում), «Հայ մշակույթը և ժամանակակից արվեստը» (Բոխում) և այլն։
Էլ․ հասցե՝ mmkrtich@yandex.ru, aeditors@yandex.ru, կայք՝ www.angelfire.com/apes/mmfonts
|
|
|
 |
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ԹԱՐՈՒՄՅԱՆ)
Ծնվել է 1963-ին Երևանում։ 1985-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը՝ մասնագիտանալով որպես ճարտարապետ։
Գրքարվեստով սկսել է զբաղվել 1986-ից։ Համակարգչային տառաստեղծման առաջին գործերը՝ 1989 թ.։ Տառատեսակների ԱրԹարումյան ընտանիքի առաջին նմուշները՝ 1992 թ.։ Ներկայումս տառատեսակների ԱրԹարումյան ընտանիքն ընդգրկում է ամենատարբեր ոճի շուրջ 40 տառատեսակ (ավելի քան 70 նկարվածք)։ 2006 թվականին ստեղծված «Տառաստեղծների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։ Զբաղվում է դասախոսական գործունեությամբ։ Ունի գրերի պատմությանը նվիրված գիտական ուսումնասիրություններ։
Հրապարակումներ․ «Հայոց տառաձևերը տառաբանութեան տեսակէտից», «Հանդէս Ամսօրեայ» («Handes Amsorya», 2005, Wien), «Влияние приёмов письма на формирование графем и происхождение агванского алфавита», ելույթ՝ ավանագիտության հարցերին նվիրված գիտաժողովում, Մոսկվա, 2008, մայիս։
Հիմնական տառատեսակներն են․ «Արիան AMU», «Արեգ», «Գրիգ», «ԳրքիՆոր», «Իշխան», «Կամար/Հանդես», «Մատենագիր», ինչպես նաև լատինական տառատեսակներին համապատասխանեցված «Անփույթ», «Բախում/Հարված», «Ժամանակ» և այլն։
Էլ․ հասցե՝ post@tarumian.am, tarumian@yahoo.com, կայք՝ http://tarumian.am
|
|
|
 |
ՏԻԳՐԱՆ ՍՈՍՈՅԱՆ
Ծնվել է 1960-ին, Երևանում։ 1983-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական հաստատության դիզայնի ֆակուլտետը։
Տարբեր տարիների եղել է Երևանի երիտասարդության պալատի, «Առողջապահություն» ամսագրի, «Գիտելիք» ընկերության հրատարակչության, «Առերեսում-Անի» հրատարակչական համալիրի գլխավոր նկարիչը։ 2001-ից «Հակոբ Մեղապարտ տպագրատուն» ՓԲԸ համակարգչային գրաֆիկայի, նախատպագրական պատրաստման և գունաբաժանման բաժնի պետն է։
Բազմաթիվ վկայագրերի և արժեթղթերի ձևավորման (Հայէկոնոմբանկ, Արտշինինվեստ, Ջերմուկ և այլն), խորհրդանշանների և տառատեսակների հեղինակ է։
1996-ին՝ համակարգչային գրաֆիկայի միջազգային մրցույթի դափնեկիր։
Հիմնական տառատեսակներն են․ «SosHlv», «SosTims», «SosArd», «SoStar», «SosTitle», «SosStm», «SosNof», «SosMBook», «SosNor» և այլն։
|
|
|