Մուտք
Տառատեսակներ
Գնային տարբերակներ
Ինչպես գնել
Մեր հեղինակները
Բառարան
Օրենսդրությունը
Հետադարձ կապ
Կայքն առավել լավ է դիտվում Արիան AMU տառատեսակով։ Ներբեռնե՛ք այն։
Բարի գալուստ

Հարգելի՛ այցելուներ

Դուք գտնվում եք «Տաթև» գիտակրթական համալիրի Տառատեսակների ստեղծման և սպասարկման բաժնի կայքում։

Ներկայումս Հայաստանում համակարգչային տառատեսակների շուկան դեռևս ձևավորման փուլում է։ Թեև նկատվում են առանձին դրական տեղաշարժեր, սակայն հեղինակային իրավունքով պաշտպանված տառատեսակների չվերահսկվող գործածումը դեռևս լայնորեն տարածված է։ Արդյունքում, հեղինակները չեն ստանում փոխհատուցում, ինչը խոչընդոտում է ոլորտի զարգացումը, իսկ չթույլատրված տառատեսակներից օգտվողները, բախվելով տարաբնույթ խնդիրների, չեն կարողանում հաղթահարել դրանք։

«Տաթև գիտակրթական համալիրի» կազմում գործում է տառատեսակների ստեղծման և սպասարկման բաժին, որի գործունեությունն ուղղված է հայ տառարվեստի և համակարգչային տառատեսակների հետ կապված գեղարվեստական և տեխնիկական խնդիրների լուծմանը։

Բաժինը համագործակցում է հայ տառաստեղծների, այդ թվում՝ «Տառաստեղծների միավորման» հետ՝ նպաստելու համար իրենց ստեղծագործությունների վաճառքին և հեղինակային իրավունքների պաշտպանությանը։

Ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Պատրաստի տառատեսակների օգտագործման թույլտվությունների տրամադրումը.

  • Նոր տառատեսակների մշակումը.

  • Պատմական տառատեսակների թվայնացումը.

  • Անձնական ձեռագրերով տառատեսակների պատրաստումը.

  • Այլալեզու տառատեսակների, այդ թվում նաև այլալեզու խորհրդանշանների հայացումը.

  • Գործածության մեջ եղած տառատեսակների հատկությունների շտկումը (վերանվանում, վերակոդավորում և այլն), դրանց էկրանային տեսքի կատարելագործումը (կետաշտկումը)։

    Առաջարկում ենք Ձեզ օգտվել մեր ծառայություններից։ Արդյունքում Դուք ոչ միայն հնարավորություն կունենաք օգտագրործել հայկական լավագույն տառատեսակները՝ չխախտելով դրանց ստեղծողների հեղինակային իրավունքները, այլև միշտ կստանաք տառատեսակներին առնչվող որակյալ խորհրդատվություն և սպասարկում։ Առաջարկվող ծառայությունները մատուցվում են տարբերակված՝ թե՛ ըստ տեսակների, և թե՛ ըստ գների։

    Կապվե՛ք մեզ հետ հենց հիմա։



  • | Մուտք | Տառատեսակներ | Գնային տարբերակներ | Ինչպես գնել | Մեր հեղինակները |
    | Բառարան | Օրենսդրությունը | Հետադարձ կապ |
    Պատճենաշնորհ․ «Տաթև գիտակրթական համալիր», 2009